Հարկային տեսուչներին առաջիկայում կընտրի ինքնաշխատ համակարգը

19-02-2020 16:02

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է նոր համակարգ, որն առաջիկայում թույլ կտա, որ  ինքնաշխատ համակարգն ընտրի տեսուչին, որը պետք է ստուգում իրականացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Ինքնաշխատ համակարգը ներդրվել է, սակայն այն անցնում է փորձարկման փուլ: Շատ դեպքերում համակարգն ընտրում է աշխատակցի, որն, օրինակ, արձակուրդում է: Բայց մոտ ապագայում գալու է ժամանակ, որ համակարգը տվյալ ստուգումն իրականացնելու համար ինքն է ընտրելու տեսուչներին կամ տեսուչների թիմը»,-ասաց Անանյանը: Արդյունքում ստուգումներ կիրականացնեն ավտոմատ համակարգի միջոցով ընտրված տեսուչները:  

Lragir.am,
19-02-2020 16:02