Մահացել Է «Չառլիի հրեշտակները 2»-ից դերասանուհի Ջանեթ Դյուբուան

19-02-2020 16:11

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Դյուբուան: Այդ մասին հայտնել Է TMZ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ դերասանուհին մահացել Է քնած ժամանակ: Նրա վախճանն անսպասելի Էր ընտանիքի համար: Մահվանից մի քանի շաբաթ առաջ Դյուբուան հանդիպում Էր ունեցել երկրպագուների հետ: Դերասանուհին 74 տարեկան Էր: Դյուբուան ամերիկացի հանդիսատեսին առավել հայտնի Է «Բարի ժամանակներ» սիթքոմում խաղացած դերով, որը ցուցադրվել Է 1974-ից մինչեւ 1979 թվականը: Նա մարմնավորել Է Վիլոնա Վուդսին: Նաեւ դերասանուհին նկարահանվել Է «Չառլիի հրեշտակները 2. միայն առաջ» ֆիլմում եւ «Շտապ օգնություն», «Բեւեռլի-Հիլզ 90210» եւ «Դետեկտիվ Ռաշը» սերիալներում:

Lragir.am,
19-02-2020 16:11