Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը» վնասված են

19-02-2020 16:44

«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են: Այդ մասին հայտնել Է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել Է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված «սեւ արկղերը»…Նորոգումից հետո «սեւ արկղերը» կվերծանվեն, հավելել Է Խաթամին»,- ասված Է փետրվարի 19-ին IRNA-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Lragir.am,
19-02-2020 16:44