Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թումանյան է կարդացել

19-02-2020 17:10

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է այցելել սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հրանտ Թոխատյանը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը: Հանդիպման ընթացքումդերասանը զրուցել է նաև երեխաների հետ և կենտրոնի խաղասենյակին նվիրել «Արդիբուք»:

Lragir.am,
19-02-2020 17:10