Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան

19-02-2020 17:07

Փետրվարի 19-ին Եմենի արեւելքում մահափորձ է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետեւանքով պաշտոնյան չի տուժել: Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել Է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, մահափորձը կատարվել է Մաարիբի նահանգից արեւմուտք ընկած շրջանում, դրա զոհ են դարձել չորս ուղեկցողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
19-02-2020 17:07