Չինաստանի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում Է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը

19-02-2020 17:31

Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով China Mobile կապի օպերատորին՝ այդ մշակման հեղինակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հեռախոսազրույցի ընթացքում «խելացի ռոբոտը» պարզում է մարդկանց մարմնի ջերմաստիճանը եւ նրանց գտնվելու վայրը: Ընդսմին նա քաղաքացիների նույնականացման համար օգտագործում է ձայնի ճանաչման գործառույթը՝ հարցվածների ցուցակը կազմելու նպատակով:

Lragir.am,
19-02-2020 17:31