Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արմաշ համայնքի գրադարանին

19-02-2020 17:50

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրվա ավանդույթի համաձայն գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Lragir.am,
19-02-2020 17:50