«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրում է խորհրդարանական լսումներ

20-02-2020 17:39

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով: Խորհրդարանական լսումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ էլեկտրոնային փոստով՝ [email protected] կամ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարով` 011- 513-690:

Lragir.am,
20-02-2020 17:39