Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն է կատարվել

20-02-2020 17:51

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե, որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին: Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին», նշել է նա:

Lragir.am,
20-02-2020 17:51