Նաթանյահուն հայտարարել Է Արեւելյան Երուսաղեմում 2200 բնակարան կառուցելու պլանների մասին

20-02-2020 18:19

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 20-ին հրապարակել է Արեւելյան Երուսաղեմի Խար-Խոմա հրեական բնակավայրում 2,2 հազար բնակարան եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տների կառուցման պլանները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօր ես հայտարարում եմ Խար-Խոմայի շրջանում նոր թաղամասի ստեղծման մասին, որտեղ մենք կկառուցենք 2,2 հազար բնակելի միավոր: Դա բնակչությունը կավելացնի մոտավորապես 12 հազարով: Իսկ Խար-Խոմայի բնակչությունը կհասնի 50 հազար մարդու, ինչպես միջին չափերի քաղաքն է Իսրայելում»,-վարչապետի խոսքը մեջբերել է նրա դիվանատունը: The Jerusalem Post թերթը նշում է, որ Նաթանյահուի հայտարարությունը հնչել է այն բանից ընդամենը երկու օր անց, երբ է «Շալոմ ախշավ» («Խաղաղություն այժմ») իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնագիտանում է Իսրայելի բնակեցման գործունեության մոնիթորինգում, հայտնել է, որ Իսրայելը Արեւելյան Երուսաղեմի «Ատարոտ» օդանավակայանի տարածքում ձեռնամուխ է եղել 9 հազար բնակարանով եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տներով նոր բնակավայրի նախնական պլանավորմանը:

Lragir.am,
20-02-2020 18:19