Կորոնավիրուսի բռնկումը խաղերի եւ այլ հավելվածների ներբեռնման պոռթկում Է առաջացրել ՉԺՀ-ում

20-02-2020 20:52

Նոր կորոնավիրուսի բռնկման սկսվելուց հետո Չինաստանում սմարթֆոնների օգտատերերը ռեկորդային քանակությամբ խաղեր եւ այլ հավելվածներ են ներբեռնել: Այդ մասին գրում Է Financial Times-ը՝ վկայակոչելով AppAnnie-ի վերլուծաբանների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 2-ից սկսված շաբաթվա ընթացքում Չինաստանի Apple Store խանութում ներբեռնել են 222 միլիոնից ավելի հավելվածներ: Ներբեռնված հավելվածների միջին թիվը փետրվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ աճել Է 40 տոկոսով՝ ամբողջ 2019 թվականի միջին ցուցանիշի համեմատությամբ: Երկու ժամանակաշրջանները համընկնում են նոր տիպի կորոնավիրուսի հարուցած վիրուսային վարակի համաճարակի տարածման արագանելու հետ: «Այս տարի ներբեռնումների թվաքանակը շարունակել Է աճել այն բանից հետո, երբ ավարտվեցին հանգստյան օրերը Լուսնային օրացույցով Նոր տարվա կապակցությամբ»,-նշում են AppAnnie-ի վերլուծաբանները: Սովորաբար այդ ցուցանիշն սկսում Է կտրուկ նվազել, երբ ավարտվում են տոները: Միաժամանակ փորձագետները փետրվարին ուսուցանող հավելվածների ներբեռնումների նշանակալի աճ են գրանցել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Կրթական հաստատությունները Չինաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում փակ են մնում, եւ քիչ հավանական Է, որ պարապմունքները վերսկսվեն առաջիկա շաբաթներին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Lragir.am,
20-02-2020 20:52