Ինչ հարցեր են ներառված Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում. Հրապարակ

21-02-2020 08:00

Հրապարակ թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին: Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է: Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը: Արցախի ներքաղաքական, ընտրությունների հարցերը չե՞ն քննարկվելու․ տեսակետ կա, որ միտինգներ, սրացումներ են սպասվում: «Չկա նման բան, հարցն էլ ներառված չէ օրակարգում, այլ հարց է, որ ընտրությունների բուն օրերին, սպասվող երկրորդ փուլի հետ կապված՝ հնարավոր է սահմանում ռիսկային` լարված վիճակ լինի, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի հետ կապված, ինչն էլ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»: Բայց չէ՞ որ ընտրությունների ժամանակ փոխադարձ պայմանավորվածություններ են գործել` չկրակելու եւ այլնի մասով: «Տարածաշրջանում բավականին  բարդ, անկանխատեսելի իրավիճակ է: Մեր 2 երկրների ԱԽ համատեղ նիստերն այդ առումով նաեւ ուրույն մեսիջ են բոլորին»:

Lragir.am,
21-02-2020 08:00