Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան

21-02-2020 08:05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Արցախի ժողովուրդը չպետք է նախագահական ընտրություններում քվեարկի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, և այդպիսով հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանը ընտրած և վստահող ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:

Lragir.am,
21-02-2020 08:05