ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. Փաստ

21-02-2020 08:23

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ իրավապահ համակարգում աշխատող հայազգի (եւ ոչ միայն) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը փոխանցել է, որ ռուսական շրջանակներում նոր «չիստկա» է սկսվում, եւ առաջիկայում հնարավոր է այդ շղթան ընդարձակվի: Թերթի տեղեկություններով, արդեն կայացած ու չբացառվող ազատումների այս շղթայով լրջորեն մտահոգված են նաեւ ՀՀ նախորդ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք գտնվում են ՌԴ-ում եւ որոնց հետ կապված Հայաստանում գործեր կան հարուցված: Բանն այն է, որ մտավախություն ունեն, թե իրենց՝ Հայաստանի իրավապահներին հանձնելու թեման նորից կարող է «թարմանալ» այս ֆոնին: Խնդիրն այս պարագայում ոչ միայն ռուսաստանյան կոնկրետ պաշտոնյաների, այլեւ նրանց հետ փոխկապակցված որոշ անձանց դիրքերի հավանական թուլացումն է»:

Lragir.am,
21-02-2020 08:23