Եղանակն առաջիկա 5 օրերին

23-02-2020 14:33

Հայաստանի տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև:

Lragir.am,
23-02-2020 14:33