Օրակարգում է Մեղրու անցակետի ժամանակավոր փակման հարցը

23-02-2020 14:49

Օրակարգում են Հայաստան կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրու սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: «Վերջին օրերին FB-ում ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ: Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը: Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները: Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը», գրել է Նարեկ Զեյնալյանը:

Lragir.am,
23-02-2020 14:49