Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են վառարաններ ու վառելիքի բրիկետներ

23-02-2020 16:25

«Տաքություն-Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրու սոցիալապես անապահով, բազմազավակ,  տնակներում բնակվող ընտանիքներին տրամադրվում են արդյունավետ վառարաններ ու էկոլոգիապես մաքուր վառելիքի բրիկետներ: Ծրագիրն իրականցնում է «Հայկական կարիտաս» բարեսիրական  հասարակական կազմակերպությունը «Կարիտաս Ավստրիա»-ի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացի սոցիալական բաղադրիչից, ծրագիրը նաև բնապահպանական խնդիր է լուծում: «Որպես շահառու ընդգրկված են այն ընտանիքները, որոնք որպես վառելիք օգտագործում են ցանկացած իր ու առարկա՝ հագուստից մինչև պլաստմասսե իրեր, պոլիէթիլենային պարկեր, ինչը օդի աղտոտման պատճառ է:  Փայտի փոխարեն ծղոտի բրիկետներ վառելը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ավելի էժան: Այս պահին բրիկետները ձեռք են բերվում Կոտայքի մարզից, բայց նպատակներ կան, սեփական արտադրություն ստեղծելով, ավելի շատ շահառուներ ընդգրկել ծրագիր», -նշեց ծրագրի ղեկավարա Արմեն Մարտիրոսյանը: Ծրագիրը պիլոտային է, սակայն, արդյունավետությունից ելնելով, այն կարող է շարունակվել:

Lragir.am,
23-02-2020 16:25