Երկրի տափակության մասին պնդող ամերիկացին փորձել է տիեզերք բարձրանալ, բայց ընկել է ու մահացել

23-02-2020 17:34

Ամերիկացի սիրողական ինժեներ Մայք Հյուզը, որը պնդում էր, որ Երկիրը տափակ է, մահացել է ինքնաշեն հրթիռի փորձարկման ժամանակ, հայտնում է BBC-ն: Հյուզը Երկրի տափակությունը «ապացուցելու» համար որոշել էր անձամբ բարձրանալ տիեզերք, սակայն հրթիռի արձակումն անհաջող է անցել և նա վայր է ընկել ու մահացել:  Հյուզը փորձում էր շոգեշարժիչով հրթիռով հասնել 1525 կմ բարձրության: Mad Mike Hughes just launched himself in a self-made steam-powered rocket and crash landed. Very likely did not survive. #MadMike #MadMikeHughes pic.twitter.com/svtviTEi8f — Justin Chapman (@justindchapman) February 22, 2020

Lragir.am,
23-02-2020 17:34