Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

23-02-2020 21:17

Իրանում մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ գրանցված երկրաշարժը կրկին զգացել են նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը, փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով ժամը` 20:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.140 և արևելյան երկայնության 44.480 աշխարհագրական կոորդինատներով Իրանում՝ Սալմաստ քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում:

Lragir.am,
23-02-2020 21:17