Ռոման հաղթեց Լեչեին. Մխիթարյանը գոլ+փոխանցում արեց

23-02-2020 22:56

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում Ռոման իր դաշտում 4-0 հաղթեց Լեչեին: Հաշիվը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց Ջենգիզ Ունդերը: Երկրորդ գոլը խփեց Մխիթարյանը: Ռոմայից աչքի ընկան նաև Էդին Ջեկոն և Ալեքսանդր Կոլարովը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում սա Մխիթարյանի 5-րդ գոլն էր: 25 խաղից հետո Ռոման 42 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:  

Lragir.am,
23-02-2020 22:56