Բահրեյնում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

24-02-2020 11:38

Բահրեյնում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է Բահրեյնի լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորության առողջապահության նախարարությանը: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հիվանդությունը հայտնաբերվել Է Բահրեյնի հպատակի մոտ, որը ժամանել Է Իրանից: Նա, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են դրվել Մանամայի բժշկական կենտրոնում:

Lragir.am,
24-02-2020 11:38