Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը

24-02-2020 11:37

Իտալիայի Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների վերաբերյալ ընդունված կարգադրությունը նախատեսում Է մարդատար գնացքների վագոնների, ավտոբուսների եւ վապորետիների (Վենետիկում երթեւեկող ջրային տրամվայիկների) ախտահանման աշխատանք: Ինչպես հաղորդել Է ANSA գործակալությունը, փետրվարի 23-ին այդ մասին հայտնել Է նահանգապետն ինքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր միջոցները նախատեսում են տարածաշրջանային գնացքների, ավտոբուսների եւ վապորետիների սանիտարական մշակում: Մենք բնակչությանը հորդորում ենք փոխգործակցել, խուսափել ավելորդ շփումներից եւ լվանալ ձեռքերը»,- ասել Է Ձայան: Վենետոյում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 դեպք, ինչպես նաեւ մահվան մեկ դեպք: Ընդամենն Իտալիայում ախտահարվածների թիվը գերազանցել Է 150-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
24-02-2020 11:37