Սլովակիայի արտգործնախարարը նշեց ՀՀ-ի հետ ավելի սերտ համագործակցության առաջնահերթ ուղղությունները

24-02-2020 13:32

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցություն է ակնկալում կրթության, զբոսաշրջության և մշակույթի ասպարեզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լայչակն ասաց Երևանում փետրվարի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք հաստատել ենք հստակ, որ դեռևս տեղ կա խթանելու մեր երկկողմանի հարաբերությունները, խորացնելու և ընդլայնելու մեր համագործակցությունը, վստահ ենք, որ Հայաստանում մեր դեսպանության հիմնումն իր նպաստը կբերի դրան: Ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն կրթության, զբոսաշրջության, մշակութային փոխանակումների ասպարեզում»,- ասաց Լայչակը:

Lragir.am,
24-02-2020 13:32