Եվրամիությունը 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

24-02-2020 13:52

Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «ԵՄ-ն կհատկացնի մոտավորապես 230 մլն եվրո՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,-ասել է նա: Լենարչիչը նաեւ ասել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն ազդեցություն կգործի Եվրամիության տնտեսության վրա, ընդսմին հավելելով, որ առայժմ վաղ է խոսել կոնկրետ թվերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
24-02-2020 13:52