Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում. Արծրուն Հովհաննիսյան

24-02-2020 14:18

ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ Ադրբեջանն այդ հեքիաթը հորինել է սեփական հանրության համար: «Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար: Դա լիովին ապատեղեկատվություն է: ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում: Դեռ ավելին՝ հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- նշում է Հովհաննիսյանը:

Lragir.am,
24-02-2020 14:18