ԱՄՆ-ը 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռներ ու տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին. Թրամփ

24-02-2020 14:11

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին: ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 24-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին ելույթ է ունեցել Հնդկաստանի Հուջարաթի նահանգում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով, տղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ վաղը (փետրվարի 25-ին) մեր ներկայացուցիչները գործարքներ կստորագրեն Հնդկաստանի զինված ուժերին 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի մարտական ուղղաթիռներ եւ այլ սարքավորումներ մատակարարելու վերաբերյալ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է NDTV հեռուստաալիքի եթերում:

Lragir.am,
24-02-2020 14:11