ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից

24-02-2020 15:06

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում   արհեստական պակասուրդի ստեղծումից: Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը  կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի իրականացնում է ուսումնասիրություն  դեղերի շրջանառության ոլորտում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Lragir.am,
24-02-2020 15:06