«Ռոմա»-ն կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը

24-02-2020 15:22

Իտալական «Ռոմա»-ն կարող է ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո էլ թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին և Կրիս Սմոլինգին: «Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում շատ վնասվածքներ էր ստանում, բայց հիմա կարծես վերականգնվում է: Նա իրեն հիանալի է դրսևորում խաղադաշտում` ընդունելով բարդ որոշումներ: Ես կցանկանայի տեսնել նրան թիմում հետագայում ևս»,-ասել է Ֆոնսեկան:

Lragir.am,
24-02-2020 15:22