Կորոնավիրուսի պատճառով Հարավային Կորեայի խորհրդարանը փակել են ախտահանման համար

24-02-2020 16:08

Հարավային Կորեայի Ազգային ժողովը չեղարկել է լիագումար նիստը եւ ախտահանման համար շենքը փակել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այնտեղ կորոնավիրուսով պացիենտ է եղել: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի ներկայացուցիչ Հան Մին Սուն, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը: «Այսօր 18:00-ից (Երեւանի ժամանակով 13:00) ախտահանում է անցկացվելու… Որպեսզի այն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հաստատությունը փակել գոնե 24 ժամով: Փետրվարի 25-ին Ազգային ժողովի շենքը եւ պատգամավորների (գրասենյակների) շենքը փակ կլինեն»,- հայտնել է Հան Մին Սուն մամուլի ասուլիսում:

Lragir.am,
24-02-2020 16:08