Բուհերն ու դպրոցները ներգրավված չեն լինելու հանրաքվեի քարոզարշավին. Արայիկ Հարությունյան

24-02-2020 18:53

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին բուհերի ու դպրոցների ներգրավվածություն չի լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Երկու օրինակ ունեք ընտրությունների, որ որևէ բուհ և դպրոց քարոզարշավին չի մասնակցել: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է, սակայն գրաֆիկը դեռ չի հստակեցրել, իսկ նախարարությունում զբաղվածությունը մեծ է:

Lragir.am,
24-02-2020 18:53