Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մարտի 1-ի զոհերին նվիրված երթին

24-02-2020 20:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»,- գրել է Փաշինյանը:

Lragir.am,
24-02-2020 20:22