ՀՀ ԿԸՀ-ն իր կայքում տեղադրել է ըստ հանրաքվեի տեղամասերի ընտրողների ռեգիստրը

24-02-2020 20:21

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում փետրվարի 24-ին տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ: Ինչպես տեղեկացրին ռեգիստրը հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում՝ https://www.elections.am/votersreg/: «Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ»  նշագրմամբ  հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն: Քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
24-02-2020 20:21