Գերմանիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ

24-02-2020 20:33

Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով` տուժել է առնվազն 10 մարդ, որոնց թվում նաև երեխաներ կան: Մեքենայի վարորդը ձերբակալվել է: ARD հեռուստաալիքը նշում է, որ դեռ հայտնի չէ` դեպքը ահաբեկչություն է, թե ոչ:

Lragir.am,
24-02-2020 20:33