Huawei-ը ներկայացրել է 2499 եվրո արժողությամբ Mate Xs նոր սմարթֆոնը

24-02-2020 21:49

uawei ընկերությունը Բարսելոնայում ներկայացրել է ճկվող էկրանով Mate Xs նոր սմարթֆոնը, որը 2019թ. թողարկված Mate 30 հեռախոսի նոր մոդելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նոր սմարթֆոնը կարժենա 2499 եվրո: Ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Յուն հայտնել է, որ նյութը, որից պատրաստվել է հեռախոսի էկրանը, երեք անգամ թանկ է ոսկուց, այդ պատճառով էլ հեռախոսն այդքան թանկ արժե: Mate Xs-ը 85%-ով կարելի է լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում, իսկ այն ամբողջությամբ լիցքավորվում է նախորդ մոդելից 2.3 անգամ ավելի արագ: Սմարթֆոնը նաև անլար լիցքավորման հնարավորություն ունի: Սմարթֆոնի հիշողությունը 512 GB է, այն վաճառքում կհայտնվի մարտին:

Lragir.am,
24-02-2020 21:49