Ռուբիկի խորանարդիկներով «Մոնա Լիզան» գրեթե 500 հազար եվրոյով վաճառել են Փարիզի աճուրդում

24-02-2020 22:26

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վերարտադրությունը՝ հավաքված Ռուբիկի խորանարդիկներով, 480,2 հազար եվրոյով վաճառել են Փարիզում կայացած աճուրդում: Փետրվարի 23-ին այդ մասին հայտնել է Articurial աճուրդային տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Արդյունքը կա՛: «Ռուբիկ Մոնա Լիզան» (…) վաճառվել է 480 200 եվրոյով՝ քառապատիկ գերազանցելով գնահատումը»,- Twitter-ում նշել են աճուրդի կազմակերպիչները: Ավելի վաղ մասնագետները գործը գնահատհել Էին 120 – 150 հազար եվրո: Թե ով է դարձել արդի արվեստի այդ օրինակի տերը, առայժմ չեն հայտնում: «Ռուբիկ Մոնա Լիզա» գործը 2005 թվականին հավաքել Է ֆրանսիացի անանուն մի նկարիչ՝ «Զավթիչ» (Invader) կեղծանվամբ, որն իր դեմքը թաքցնում է դիմակով: Ինչպես հայտնել են աճուրդավարները, «Ռուբիկի խորանարդիկներից նրա աշխատանքների թվում «Մոնա Լիզան» դարձել է բնագրին առավել մոտը: Հեղինակին պահանջվել Է 330 խորանարդիկ՝ դրանցից Ջոկոնդան հավաքելու համար: «Ռուբիկ Մոնա Լիզան» դարձել է նրա ամենից թանկ ստեղծագործությունը, թեեւ դա հեղինակի միակ գործը չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
24-02-2020 22:26