Բելգիայի բարեգործական խանութում հայտնաբերել են բացառիկ ալբոմ՝ աստղերի լուսանկարներով

24-02-2020 23:26

Բելգիայի բարեգործական խանութի աշխատակիցները հայտնաբերել են ալբոմ՝ հոլիվուդյան դերասանների լուսանկարներով: Այդ մասին հայտնել է Artnet-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հրատարակությունն այն համարել է արվեստի ստեղծագործություն: Ալբոմում խնամքով տեղադրված են 90-ական թվականների շուրջ 200 լուսանկարներ, որոնցում միջին տարիքի միեւնույն կինը կեցվածք է ընդունել հայտնիների հետ: Լուսանկարներից մեկի վրա հաջողվել է նկատել նրա բեյջիքը՝ Մարիա Սնեյս-Լագլեր, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիա (HFPA): Ավելի ուշ պարզվել է, որ նա մահացել է 2016 թվականին՝ 87 տարեկան հասակում: HFPA-ի անդամներն այցելում են աշխարհում կինոյի եւ հեռուստատեսության հեղինակավոր բոլոր իրադարձություններին, ինչը բացատրում է աստղերի հետ լուսանկարվելու Սնեյս-Լագլերի հնարավորությունը: Խանութը կարողացել է լրագրողուհու դստերը գտնել Կալիֆոռնիայում եւ պլանավորում է նրան հանձնել հավաքածուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
24-02-2020 23:26