Մենք որ մոբիլիզացիա անենք, տասնյակ հազարավոր մարդիկ կգան. Շարմազանովը դատարանի մոտ

25-02-2020 14:28

«Ես եկել եմ այստեղ՝ աջակցելու իմ նախագահին, թուրքին ծնկի բերած հերոսին, ով հաղթանակած հերոս է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողներինա սաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այստեղ ժամը 15:00-ին մեկնարկելու է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը, Սերժ Սարգսյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անում դատարանի շենքի մոտ: Շարմազանովը նշեց, որ մարդիկ ինքնաբուխ են հավաքվել, ոչ մի մոբիլիզացիա չկա: «Մենք որ մոբիլիզացիա անենք, տասնյակ հազարավոր մարդիկ կգան»,- հավելեց Շարմազանովը: Նա նշեց, որ վերջին երկու տարիներին բազմաթիվ առիթներ ունեցել է թե դատական, թե գործադիր իշխանության քայերի վերաբերյալ իր գնահատականները հնեչցնելու: «Իմ գնահատականները չեն փոխվել»,- ասաց նա: Շարմազանովը հավելեց, որ այս գործով արդարության հասնելու համար պայքարելու են օրինական բոլոր միջոցներով, քանի որ Սերժ Սարգսյանին շինծու մեղադրանք է առաջադրված: «Հայաստանի խայտառակությունն է, որ երկու հաղթանակած նախագահների վերաբերյալ էլ այսօր կան քրեական գործեր»,- ասաց նա:

Lragir.am,
25-02-2020 14:28