Սերժ Սարգսյանը նման արարք չի կարող ինքն իրեն թույլ տալ. Բաբլոյան

25-02-2020 14:32

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործում քաղաքական ենթատեքստ կա: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: «Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, գիտեմ, որ նա չի կարող միջամտել, որ մրցույթում այս ընկերությունը շահի կամ այն ընկերությունը: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, որովհետև նման արարք չի կարող ինքն իրեն թույլ տալ: Եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթ անցկացնելու համար, նրանք էլ պետք է պատասխան տան»,- ասաց Բաբլոյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված դիզվառելիքի գործով: Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը:

Lragir.am,
25-02-2020 14:32