Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում

25-02-2020 14:45

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով  է մեկնարկել Դուբայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայի 500 ATP մրցաշարի մեկնարկում Ջոկովիչի մրցակիցը Թունիսից Մալեկ Ժազիրին էր: Սերբ թենիսիստ հաղթեց երկու սեթում 6:1, 6:2 հաշվով: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի Գերմանիայից Ֆիլիպ Կոլշրայբերի հետ: Դուբայի ATP 500 մրցաշարը կեզրափակվի փետրվարի 29-ին: Այն ունի մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:

Lragir.am,
25-02-2020 14:45