Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է․ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը բավարարվել է

25-02-2020 15:07

Փետրվարի 25-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վկայակոչված այն դրույթները, որոնց պատճառով խախտվում են քրեական հետապնդման ընթացքում ոստիկանության ծառայողների մի շարք իրավունքներ: Մասնավորապես, խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Lragir.am,
25-02-2020 15:07