Արա Բաբլոյանն անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործին

25-02-2020 15:05

ԱԺ նախկին  նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործին: «ՀՔԾ-ն ասում է, որ Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, որը բացառապես որևէ հիմք չունի: Դրա համար եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի… ես ձեզ մի օր կհրավիրեմ, երբ տեսնեմ, որ դատը ճիշտ չի իրականացվում, որովհետև սպասում եմ, որ դատարան հասնի գործը: Այդ պարագայում 5 հատորին ես ձեզ կծանոթացնեմ, դուք կետսնեք, որ նույնիսկ մի բառ չկա կամ մի հնարավորություն չկա, որպեսզի ասեն՝ Բաբլոյանը սա սխալ է արել, այս պատճառով կարելի է Բաբլոյանին մեղադրել: Այսինքն՝ ՀԾՔ-ն ես չեմ իմանում ինչ վրա է հիմնվել»,- ասաց նա: Բաբլոյանը հավելեց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչ նպատակով են իրեն մեղադրում:  «Եթե ինչ-որ գործ է ձևավորվում, որպեսզի միայն թե ազատվեն Հրայր Թովմասյանից, կարելի է ամեն մարդու վարկաբեկել, մեղադրել այն պարագայում, երբ հիմք չկա»,- ասաց Արա Բաբլոյանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր իր հասցեին արել է հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: «Եթե Նիկոլ Փաշինյանը կասի, որ ինքը կարող է ստեղծել էն ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, որը ես եմ քարոզել ու իրականացրել, այն ժամանակ ես իրեն կհավատամ: Քանի դեռ ինքը չի կարողացել դա անել, իզուր տեղն ավելորդ բաներ չխոսենք: Ես գտնում եմ, որ անցած մեկ ու կես տարում իմ կերպարով ցույց եմ տվել այն քայլերը, որոնք օրինակելի են եղել իմ եկրի համար: ԱԺ-ում այդ վեց ամսվա նթացքում, երբ իշխանությունը փոխվել էր, ինչպիսի մթնոլորտէ  եղել, թող մեկը կարողնաար նման հանդուրժողականություն սերմանել»,- ասաց նա: Նա նշեց, որ ամբողջ գործի էությունն ընդամենը երեք րոպեում կարող է բացատրել: «Նախ երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս Հանրային հեռուստատեսությամբ երեք անգամ հատուկ նշել, որ Արա Բաբլոյանը, լինելով ԱԺ նախագահ, թույլ է տվել ապօրինություն Հրայր Թովմասյանի ընտրության հարցում: Բայց ինքն ինչ-որ մի բանի հիմնվել է, չէ՞, որ ասում է նման բան: Նշանակում է՝ ինչ-որ մեկն իրեն տվել է նման տեղեկություն: Եվ ինքը հայտարարում է, որ Գագիկ Հարությունյանն ամսի հինգին դիմում է գրում, հետո որոշում են, որ այդ դիմումը հարմար չէ ամսի հինգին ձևակերպել, ձևակերպում եմ ամսի մեկով: Դա իր խոսքերն են: Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այն գործով, որով ինձ մեղադրում են, այդտեղ նման բան գոյութուն չունի: Գոյություն ունի ամսի մեկով Գագիկ Հարությունյանի դիմումը: Երկու առանցքային օրեր կան, որոնք կարևոր են ընտրության հարցում: Մեկը դա ամսի հինգն է, երբ հրապարակվել է իմ կողմից ստորագրված հայտարարությունը դիմումի վերաբերյալ: Մյուսը՝ ամսի 12-ը, որն ըստ կանոնակարգի, եթե Գագիկ Հարությունյանը յոթ օր հետո հետ չի վերցրել, ես երկրորդ հայտարարությունն եմ ստորագրում և հայտարարությամբ հանդես եմ գալիս, որ իրավունքի ուժով դադարում են իր լիազորությունները: Երբ սկսում են քննարկել՝ ինչո՞ւ հին կամ նոր կանոնակարգով, այստեղ նույնպես ես հստակ բացատրում եմ, որ ինչ է պարտականությունը ԱԺ նախագահի՝ ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը: Չունենալով բնավորություն՝ անուններ տալու, ուզում եմ ասել, որ քրգործով պատասխանատու անձը ուղղակի ասում է՝ ԱԺ նախագահն ինձ հրավիրեց և տվեց դիմումը Գագիկ Հարությունյանի: Ես անձամ տվել եմ իմ տեղակալին, ով պատրաստել է հայտարարությունը, ես ստուգեցի, տեսա ճիշտ է, տվեցի ԱԺ նախագահին ստորագրելու: Ո՞րն է իրավասությունը ԱԺ՝ ի՞նչ իրավունք ունի ինքը միջամտել աշխատակազմի պրոֆեսիոնալ աշխատանքին կամ որտեղ է ԱԺ նախագահը միջամտել, ասել՝ այսպես արա կամ այնպես արա»,- նշեց Արա Բաբլոյանը: «Եթե որևէ մեկը կհաստատի, որ այս իմ պատմածից մի մազ շեղվել է գործընթացը, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել: Երբ դա պատրաստվում էր, որևէ մեկը չգիտեր, որ ինչ-որ մի օր Հրայր Թովմասյանը պետք է ընտրվի»,- նշեց Արա Բաբլոյանը: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի ընտրությանը, ասաց, որ ՍԴ նախագահի կողմից հրաժարական էր ներկայացված, իսկ Սահմանադրությունն ասում էր՝ մեկամսյա ժամկետում պետք է ընտրվեր նոր ՍԴ նախագահ: «Բաբլոյանն իրավունք չուներ խախտել դա»,-  հավելեց նա:

Lragir.am,
25-02-2020 15:05