Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով

25-02-2020 15:02

«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ТК879 չվերթը գտնվում Է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում Է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական վիճակի մյուս ցուցանիշները: Նշվում Է, որ առնվազն 12 մարդու մոտ մարմնի բարձր ջերմություն Է դիտվում: Իրանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը որոշում Է ընդունել մինչեւ մարտի 10-ը չեղարկել բոլոր թռիչքներն այդ երկիր, բացառությամբ դեպի Թեհրան եւ հակառակ ուղղությամբ չվերթների: Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել Է մահվան տասը դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
25-02-2020 15:02