Քոչարյանի գործը կարճելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի մարտի 3-ին

25-02-2020 15:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունները: Դատարանը որոշումը կհրապարակի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթներով հանդես եկան  մեղադրանքի և պաշտպանության կողմերը:

Lragir.am,
25-02-2020 15:30