Բաքվում չորս իրանցիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով

25-02-2020 15:25

Բաքվում Իրանի չորս քաղաքացիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով: Այդ մասին ասված Է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով»,- նշվում Է մամուլի տեղեկագրում: Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել Է մահվան տասը դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
25-02-2020 15:25