Սերժ Սարգսյանի կոչը դատարանի մոտ

25-02-2020 15:33

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ Սերժ Սարգսյանը դիմեց իր աջակիցներին: Նա շնորհակալություն հայտնեց, որ անբարենպաստ եղանակին եկել են այստեղ՝ իրեն աջակցելու: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով, չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նապատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- հայտարարեց նա:

Lragir.am,
25-02-2020 15:33