ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը միավորվում են՝ կլիմայի փոփոխման մեղմման ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար

25-02-2020 15:56

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանումը, այսօր մեկնարկում են եռամյա «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը՝ նպատակ ունենալով կապ ստեղծել երիտասարդների՝ հանուն կլիմայական գործողությունների պահանջի և Հայաստանում իրենց համայնքների կայուն լուծումների միջև: Հայաստանի ներկայիս կլիմայական պայմանները հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսների: Սա բացասական ազդեցություն է թողնում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա: Կլիմայի փոփոխությունն ու դրա հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարծում է, որ այս երևույթների տեմպերը կարող են դանդաղեցվել: Համայնքային մակարդակում երիտասարդ աղջիկների և տղաների հետ համագործակցելը կարևոր նշանակություն ունի կլիմայական գործողություներ իրականացնելու համար հանուն ավելի լավ ապագայի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրայտենը: «Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ նպատակ ունենք ներգրավել 28 000 երիտասարդ տղաների և աղջիկների Հայաստանի 52 խոշորացված համայնքներից ոչ միայն բարելավելու իրենց գիտելիքները կլիմայական փոփոխությունների հետ կապված, այլ նաև՝ դպրոցների միջոցով զինել նրանց իրենց համայնքներում գործելու որպես կլիմայի մեղմման գործողություններ իրականացնողներ: «Ակնհայտ է, որ երիտասարդ աղջիկներին և տղաներին կլիմայական փոփոխություններն անհանգստացնում են, և նրանք ենք ողջ աշխարհում գործում որպես կլիմայական գործողությունների առաջնորդներ: Նրանք ակտիվորեն լուծումներ են առաջարկում, թե ինչպես կարելի է դանդաղեցնել կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի դեգրադացիան՝ ստեղծելով սոցիալապես և էկոլոգիապես կայուն համայնքներ: Ուրախ ենք համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ այս հնարավորությունները ստեղծելով այստեղ՝ Հայաստանում»,- նշել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության երկկողմ և տարածաշրջանային զարգացման համագործակցության ծրագրավորման բաժնի պետ Սիմոնե Քնափը: Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի ցույց տալ 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ: Մինչև 2022 թվականի նոյեմբերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրավորում է վերապատրաստել 2470 դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատակիցների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնահարցերի վերաբերյալ, ամրապնդել ուսումնական ծրագրերը և մշակել ուսումնական նյութեր, որ հնարավորություն կընձեռեն արդյունավետ կերպով ներգրավել աշակերտներին՝ քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների մեղմման ուղղությամբ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է նաև 530 մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում և բյուջեներում կլիմայի ռազմավարական գործողությունների ինտեգրման կենսունակ մեծանիզմներ մշակելու համար՝ հիմք ընդունելով երեխայակենտրոն համայնքների սկզբունքները: ### «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ավստրիական զարգացման համագործակցության ֆոնդերի միջոցով և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ: Ծրագիրը համակարգվելու է խոշորացված համայնքների, մարզպետարանների, դպրոցների և ուսուցիչների, իսկ ինչն ավելի կարևոր է՝ երիտասարդների հետ:

Lragir.am,
25-02-2020 15:56