Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

25-02-2020 16:22

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես է եկել փետրվարի 25-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
25-02-2020 16:22