«Առաքելությունն անիրագործելի Է 7» ֆիլմի նկարահանումները դադարեցրել են կորոնավիրուսի պատճառով

25-02-2020 21:34

«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները Վենետիկում դադարեցվել են նոր կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել է Paramount Pictures կինոստուդիայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դրա ներկայացուցիչները պարզաբանել են, որ Վենետիկում նկարահանումները պետք է շարունակվեին մոտավորապես երեք շաբաթ: Այդ պլանները փոխվել են նախազգուշական նկատառումներով՝ ապահովելու համար դերասանների եւ նկարահանող խմբի անվտանգությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով այն սպառնալիքի պատճառով հանրային միջոցառումները չեղարկելու Վենետիկի իշխանությունների ջանքերը, որը ներկայացնում է կորոնավիրուսը»: Կինոստուդիայի հայտարարության մեջ նշվում է, որ նկարահանումների մասնակիցներին կարելի է տուն վերադարձնել մինչեւ ֆիլմի վրա աշխատանքն սկսելը: «Մենք կշարունակենք հետեւել (Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված) իրադրությանը»,-արձանագրել են Paramount-ի ներկայացուցիչները: Ինչպես սպասվում է, «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմն էկրաններին կհայտնվի 2021 թվականի հուլիսին: Որպես կինոնկարի ռեժիսոր հանդես է եկել Քրիստոֆեր ՄաքՔուորին: Պլանավորվում է, որ դերասանների թվում կլինեն Թոմ Քրուզը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Վանեսա Քիրբին, Հեյլի Էթվելը, Սայմոն Փեգը եւ ուրիշներ: Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն Իտալիայում հասել է 283-ի, ներառյալ յոթ մահվան ելքը: Վարակվածների մեծամասնությունն ապրում է Լոմբարդիա հյուսիսային մարզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
25-02-2020 21:34