Մեկ ամսում քաղաքաշինության ոլորտում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

25-02-2020 22:07

2020 թվականի հունվարին կատարվել է 199 դիտարկում, որոնցից 26-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 131 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 86 դրական և 45 բացասական եզրակացություն:   Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 16 ինքնակամ կառույցներ` ՀՀ ամբողջ տարածքում: Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող ընդհանուր առմամբ 20 հիմնավոր դիմում-բողոք, լուծում են ստացել 18-ը: Կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 20 արձանագրություն: Խորհրդատվություն է տրամադրվել թվով 90 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 43 դեպքում (47.8%)` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:

Lragir.am,
25-02-2020 22:07