Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դեպքը

26-02-2020 09:59

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես ճշտվում է գերատեսչության Twitter-ի Էջում, 61-ամյա տղամարդը, որը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթեւ ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա: Իշխանությունները պարզում են, թե հարեւաններից, բուժաշխատողներից եւ ուղեկիցներից ում հետ է շփվել պացիենտը: Ընդամենը Սան Պաուլուի նահանգում կորոնավիրուսի կասկածանքով չորս մարդ կա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
26-02-2020 09:59